Մարտի 1-ի մայր գործով մեղադրյալ, նախկին փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին ասել է Գլխավոր դատախազությունից։

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով, որը, ի դեպ, համարվում է ոչ արդարացնող հիմք:

ՀՀ նախկին փոխոստիկանապետը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 38-309 հոդվածի հատկանիշներով՝ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, դրդելու կամ այն կազմակերպելու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest