Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քրեական գործն ուղարկել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ կան բավարար ապացույցներ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կատարել է քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն։ Սա, այսպես կոչված, բուն գործից առանձնացված մասն է, որի մեղադրյալը Թովմասյանից բացի, նաև նրա սանիկ Նորայր Փանոսյանն է։

Դատախազությունը 5 օրվա ընթացքում որոշում կկայացնի այս գործի ընթացքի մասին:

Հիշեցնենք, Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այն առնչվում է նրա արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին: Ըստ դատախազության՝ Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ» օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest