Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձեց ինքնահրկիզվել: Նա շշով բենզինը լցրեց իր վրա, սակայն ոստիկանները կանխեցին հետագա զարգացումը եւ ձեռնաշղթաներ հագցնելով տեղափոխեցին ոստիկանության բաժին:

Տեղում հավաքված ոստիկանները նշեցին, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս, կփորձեն ճշտել, թե ինչ հարցով էր եկել:

Տեղում հավաքվածները նշեցին, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:

Այս վայրում բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսի վարորդներից մեկի մեքենայով երեխաներին նույնպես տարան ոստիկանության բաժին՝ հոր մոտ:

Նշենք, որ ամեն ինչ տեղի էր ունենում մանկահասակ երեխաների աչքի առջեւ. նրանք տեսան, թե ինչպես եք իրենց հորը կռացրած, ձեռնաշղթաներով տանում:

Տեսանյութը՝ Factor.am-ի

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest