Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը։

Նախագծով առաջարկվում է ընդլայնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը՝ փոխհատուցում տրամադրելով նաև այն զինծառայողներին, որոնք կյանքին և առողջությանը վտանգավոր վնասվածք են ստացել հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում՝ ոչ մարտական հերթապահության ժամանակ։

Ըստ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի պարզաբանման՝ նախագծի ամբողջական ընդունման դեպքում հիմնադրամը կփոխհատուցի նաև թիկունքում, զորամասում գրանցված այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում։

Pin It on Pinterest