«Արցախում ժամկետային զինծառայող է մահացել։ Այս պահին այլ տեղեկություններ հայտնել չեմ կարող։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- այս մասին Forrights-ին տեղեկացրեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Քննչական կոմիտեն ևս տեղեկություններ չհաղորդեց։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը միայն նշեց, որ դեպքի վայրում այս պահին աշխատոմ են քննիչներ։

Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Այս մասին տեղեկացնում են  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Pin It on Pinterest