ԱԺ-ն երեկ քննարկեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը։

Վարման կարգով ելույթ ունեցան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրանք կոչ արեցին կողմ քվեարկել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ չի մասնակցելու քվեարկությանը։

«Խորհրդարանի հատուկ քննիչ հանձնաժողովը, որն ստեղծվել է բիզնեսի ներկայացուցիչների կողմից Երեւանի քաղաքապետարանին փոխանցված փոխադրամիջոցների իրավաչափության ուսումնասիրման համար, արդեն ստեղծվել է օրենքի ուժով, եւ այն, որ այսօր նրա անդամները չեն նշանակվել, բնավ չի նշանակում, թե այն ցրվել է»,- նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը

Ի պատասխան՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենք պետք է ելնեն «տրամաբանությունից» եւ «խելամտությունից»։

«Իհարկե, մենք կարող ենք փոխել Կանոնակարգը եւ հնարավորինս կոնկրետացնենք նման սցենարներն ապագայի համար։ Ներկա պահին ելքն այսպիսին է. կազմի հարցը մնում է մեծ օրակարգում, կոնկրետ այս որոշումը հաստատված չէ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին կարող է լինել այս ամենի իրավաբանական ավարտը։ Քաղաքական մեծամասնության համոզմունքն է, որ չենք կարող գնալ մի քայլի, որ կասկածելի է սահմանադևրականության առումով»,- ասաց Միրզոյանը։

Ի վերջո կողմ քվեարկեցին 39 պատգամավո, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0։

Քվեարկության ավարտից հետո հրավիրված արտահերթ ասուլիսի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կ ոչ արեց քաղաքական մեծամասնությանը «գլուխները չկորցնել և իրենց նորմալ պահել»:

«Երեկվա քննարկմանը հանձնաժողովի կազմը հաստատելու փոխարեն քաղաքական մեծամասնության պատգամավորներն այլ բովանդակությամբ ելույթներով էին հանդես գալիս: Սա խոսում է այն մասին, որ փորձեն իրենց ելույթներով խեղաթյուրեն պրոցեսը: Քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է` «Իմ քայլը» դեմ է քվեարկելու, առավոտն ասում է` չեն քվարկելու: Երկրում անլրջության շքերթ է, մարդիկ իրենց խոսքին չեն հետևում»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով` ժողովուրդը պիտի իմանա այն, որ քննիչ հանձնաժողովում իշխանությունը պետք է ունենար յոթ անդամ, ընդդիմադիր խմբակցությունները միասին` չորս անդամ:

«Մարդիկ վախենում են ստեղծել մի հանձնաժողով, որտեղ մեծամասնություն են»,- ասաց նա:

Մարուքյանի համոզմամբ` քաղաքական մեծամասնությունն անհանդուրժող է այլընտրանքային կարծիք լսելու հարցում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest