Գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ի պատասխան մեր «Խաչատուր Սուքիասյանի «Ռոսիա մոլի» անվտանգության աշխատակիցների դեմ բողոքով քրեական գործ է հարուցվել» հրապարակման ասաց, որ «Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցների մասին խոսք չի կարող լինել, որովհետև նրանք այնտեղ չեն եղել: Վիճաբանությունը եղել է տարածքի պահակի հետ, որևէ լուրջ բան չի եղել: Իսկ եթե խուլիգանություն է եղել, թող իրավապահ մարմինները ճշտեն, պարզեն»:

Նրա խոսքով՝ մարմնական որևէ վնասվածքի մասին փաստ չկա:

«Ընդամենը կանգառի համար վեճ է եղել ու հրմշտոց, քանի որ Նոր տարվան նախորդող օրերին «Ռոսիա մոլի» տարածքում հսկայական խցանումներ են եղել և դրանք կարգավորելու խնդիր է եղել: Թող իրավապահները պարզեն իրականությունը»,-նշեց խոսնակը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest