Սերժ Սարգսյանի գորով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս` ծանոթանալու համար: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Քրեական գործով կա ևս մի քանի մեղադրյալ, այդ թվում՝ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest