2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Forrights-ի հարցին, թե զինծառայողն ինչ վնասվածքներ է ստացել, ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ ուղղորդեց դիմել Զինվորական դատախազություն։

Դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Գեղամ Խաչատրյանը 32 տարեկան էր, ապրում էր Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest