«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչների այրվելն էր։ Օդանավը Թեհրանից թռչում էր Կիեւ եւ կործանվել է թռիչքից անմիջապես հետո, ինքնաթիռում եղել է 168 ուղեւոր, որոնք գրանցում են անցել, եւ անձնակազմի 9 անդամ ։ Այս մասին տեղեկացրել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ղասիմ Նիզամին, որը ղեկավարում է նաեւ քաղավիացիայի, օդային տարածքի օգտագործման եւ Իրանի օդային տարածքն օգտագործողների աերոնավիգացիայի սպասարկման  հարցերը, տեղեկացնում է IRNA-ն։

Ինքնաթիռի ուղեւորների մեծ մասը Իրանի քաղաքացիներ էին: Այս մասին հայտարարել է Իրանի Արտակարգ ծառայության վարչության ղեկավարը:

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդն իր հերթին հայտնել է, որ Թեհրանի շրջանում կործանված ՈւՄԱ ինքնաթիռում եղել է 168 ուղեւոր, որոնք գրանցում են անցել, եւ անձնակազմի 9 անդամ:

Նրա խոսքով՝ ուկրաինական ինքնաթիռը կործանվել է «տեխնիկական պատճառով»՝ կապված շարժիչների խնդրի հետ։ «Եթե արտակարգ դրությունը պայմանավորված լիներ հրթիռով, ինքնաթիռը կպայթեր օդում, բայց պատճառը շարժիչների հրդեհն էր եւ ինքնաթիռը վերահսկելու՝ օդաչուի անջաջող փորձը, ինչն էլ հանգեցրել է կործանման»,- ասել է Նիզամին՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե ուկրաինական օդանավը կործանվել է հրթիռի պատահական հարվածից։

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: Օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից դեպի Կիև թռիչքի ժամանակ։ ՔԱԿ-ը իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest