Դեկտեմբերի 26-ին տարբեր լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը:

Ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում էր, որ հրամանատարը պատուհանից դուրս է նետել ծնողների կողմից զինվորներին ուղարկված սնունդը:

«Արցախի զորամասերից մեկում դիվիզիոնի հրամանատարը ծնողների ուղարկած սնունդը, որը պետք է բարձրացնեին՝ Նոր տարին դիրքերում նշելու համար, դուրս է նետել երկրորդ հարկի պատուհանից»,- գրել է նա:

Վերոնշյալ հապարակույմը քննադատություների առիթ հանդիսացավ, արդյունքում Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց միջադեպի վերաբերյալ, նշելով, որ նախքան տվյալ հրապարակումները, միջադեպի իսկությունը ստուգելու համար անհապաղ նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել են միջադեպի բոլոր հանգամանքները․

«Ստորաբաժանման հրամանատարը, հայտնաբերելով, որ, չնայած նախկինում իր հնչեցրած բազմաթիվ զգուշացումներին, զինծառայողների  ծանրոցներում առկա են ալկոհոլային խմիչք և փչացած սննդամթերք, ցուցաբերել է անհարկի տաքարյունություն և արգելված ապրանքները սահմանված կարգով ոչնչացնելու փոխարեն, դրանք դուրս է նետել պատուհանից»,-ասված է ԱՀ ՊԲ-ի հաղոդագության մեջ։

Հաշվի առնելով ստորաբաժանման հրամանատարը զորամասի հրամանատարի որոշմամբ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության․

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով միջադեպին իր վրդովմուքնքն է հայտնել․

«N զորամասի հրամանատարը, որ զինվորի ծնողի ուղարկած ամանորյա ծանրոցը ցխել է գետնին, զինվորի, որ անհամբեր սպասում էր մոր ձեռքով պատրաստած, չգիտեմ, գաթային, հիմա էդ հրամանատարը ո՞ր քուչի մշակույթի կրող է»,- մեջբերելով, երեկ՝ մահացած եզդի զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ «մեր երեխեքը շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրել»,-նկատի ունենալով բանակ զորակոչվողներին

«Ինչ որ մեկը պատկերացնո՞ւմ է զինվորի հոգեվիճակը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հրամանատարը պատուհանից դուրս նետում իր մոր ուղարկած ծանրոցը: Ինչ որ մեկը հասկանո՞ւմ է, թե ինչ դառնություն է կուտակվելու զինվորի ու նրա ծնողի հոգում: Միշտ էլ ծնողները ծանրոցներ ուղարկել են, հրամանատարները ալկոհոլը հանել են, մնացածը հանձնել են զինվորին: Ու մինչև նման «բեսպրեդել» հրամանատարները չհասկանան, որ զորամասը իրենց անձնական ֆազենդան չի, զինվորն էլ իր ստրուկը չի, մենք, ցավոք, անընդհատ բախվելու ենք «քուչի» ենթամշակույթին ու դրա ողբերգական հետևանքներին»,-իր վրդովմունքն է հայտնել պատգամավորը։

Հավելենք, որ ՊԲ հրամանատարությունը կատարվածի առիթով համապատասխան ցուցումներ է տվել ենթակա օղակի բոլոր հրամանատարներին հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ և հայցում է հանրության ներողամտությունը:

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest