Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով հատուցումներ պետք է ստանան նաև այն զինծառայողները, որոնք վիրավորվել են հակառակորդի նախահարձակ գործողությունների ժամանակ։

Տոնոյանը նշեց, որ դրանք այն դեպքերն են, երբ զինծառայողները մարտական հերթապահության կամ մարտական ծառայության մեջ չեն եղել, բայց տուժել են հակառակորդի կողմից իրականացված դիվերսիաների, հրետակոծությունների կամ այլ գործողությունների պատճառով։

Նախարարը հայտնեց, որ 2008  թվականից մինչև հիմա այդպիսի գործողությունների հետևանքով 10 տուժող կա, և այս նախագծի ընդունման դեպքում ուղղակի վերականգնվելու է արդարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սա ևս մեկ փոքր, բայց կարևոր քայլ է, որպեսզի այդ ոլորտում կարգավորենք։ Տոնոյանն էլ նկատեց, որ իրականում շատ կարևոր օրնեսդրական նախաձեռնություն է։ «Իրականում անարդարության խնդիրը լուծվում է այստեղ։ Համոզված եմ, որ հոգաբարձուների խորհուրդը նաև որոշում կկայացնի այս բոլոր դեպքերը տարածել նաև մինչև 1998 թվականը»,- ասաց Տոնոյանը։

Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում և կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest