ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջնորդությունները են ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ ԱԱԾ-ում 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված, հետագայում մեկ վարույթում միացված քրեական գործերի շրջանակներում դատավոր Սամվել Ուզունյանին ներգրավվել է որպես մեղադրյալ:

Ըստ գլխավոր դատախազության «նախնական քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Ու.-ն, մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխատանվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄն դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Ս. Ու.-ին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք՝ մի դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուս դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար:

Քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է միջնորդություններ՝ տալու համաձայնություն դատական իշխանության մարմնի ղեկավար նախկին աշխատակից հանդիսացած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, որոնք բավարարվել են», հաղորդում է գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք, Սամվել Ուզունյանը Հոկտեմբերի 27-ի գործը քննող դատավորն էր:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest