Պաշտպանության նախարարության վարկածով՝ Նոյեմբերյանի N զորմասում զինվոր է «ինքնասպան» եղել՝ կախվելու միջոցով։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը armlur-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը և այլ մանրամասներ չի հաղորդել։

Forrights-ը փորձեց կապ հաստատել Արծրուն Հովհաննիսյանի հետ, սակայն նա այլևս անհասանելի էր։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը forrights-ից տեղեկացավ դեպքի մասին։

Ավելի ուշ, Նաիրա Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն չի հաստատում ինքնասպանության վարկածը և մանրամասնեց, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ։

Թարմացում․ 26.11.2019թ.` ժամը 9:00-ի սահմաններում Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ պարանով ծառից կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest