«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը 5 մրցանակի արժանացավ

0
573

«Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» » և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունը «Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» իրավապաշտպան հասարակական կազմակերպության միանգամից 3 լրագրող ստացան մրցանակներ, ինչպես նաև շնորհակալագիր՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից:

Կազմակերպության լրագրող Ռոզա Վարդանյանը «Լավագույն մարդկային պատմություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Երբ կատարեցի հանձնաժողովի նախագահի հրահանգն ու մեկ քայլ առաջ եկա, վերցրեց իմ ամբողջ գործն ու ինչքան ուժ ուներ խփեց դեմքիս․ԼԳԲՏ անձինք՝ բանակում» վերտառությամբ նյութով: Ռոզան նաև հատուկ մրցանակ ստացավ Վանաձորի հելսինկյան ասոցիացիայի կողմից՝ համակարգային խնդիրներին անդրադառնալու համար: Մրցանակի համար հիմք էր հանդիսացել « «Չի կարող խոշտանգումների գործն անաչառ լսել այն մարմինը, որի ներկայացուցիչը հնարավոր հանցագործությունը կատարողն է». ՀՔԾ-ի փոխարինումը ՔԿ-ով՝ մտահոգությունների առիթ» նյութը:

Կազմակերպության լրագրող Մարինե Խառատյանը ևս երկու մրցանակ ստացավ, որից մեկը՝ խրախուսական: Հաղթանակի էին արժանացել «Հազվադեպ են հաշմանդամներին կալանավորում, հիմնականում բանտային պայմաններից են դառնում հաշմանդամ» և «Հաշմանդամություն ունեցող բանտարկյալների պահման պայմանները չեն բարելավվել» վերտառությամբ նյութերը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից շնորհակալագրով պարգևատրվեց կազմակերպության լրագրող Ռաֆիկ Ենգիբարյանը: Նա շնորհակալագրի արժանացավ բաց ռեժիմում գտնվող դատապարտյալների կյանքին անդրադառնալու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here