Առաջին ատյանի դատարանը ճանաչել է բանակում ծառայելուց հետո հետո հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուր Հակոբյանի նկատմամբ խոշտանգման և վատ վերաբերմունքի փաստը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը  մեկ շաբաթ առաջ որոշում է կայացրել՝ վերացնել քննիչի և դատախազի անգործությունը․ որոշման մեջ նշելով, որ այս  երկու կառույցները չեն կատարել օրենիքի պահանջը և թույլ է տրվել նյութական իրավունքի  խախտում։

«Վճռաբեկ դատարանի պահանջները չի կատարվել հոգեկան խնդիրներ ձեռք բերած զինծառայողի նկատմամաբ պետք է դատահոգեբանական փորձքննություն իրականացվեր»,-Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց Արթուր Հակոբյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Մոտ մեկ տարի առաջ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ սույն գործով քրեական հետապնդման մարմնի որոշումների դեմ բերված բողոքը մերժելով`ստորադաս դատարանները թույլ են տվել զինծառայող Հակոբյանի՝ Կոնվեցիայի 3-րդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, և Քրեական դատավարական օրենսգրքի  մի շարք հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով ոչ միայն էական նշանակություն են ունեցել, այլևս ազդել են գործով ճիշտ և արդարացի որոշման կայացմանը:

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է հոգեկան առողջություն ունեցող անձի հարցաքննությանը: Դատարանը փաստել է, որ հոգեկան հիվանդություն ունեցող տուժողին լսելու իրավունքի սահմանափակումը հանգեցրել է Արթուր Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտմանը:

Հիշեցնենք, 2015 թ Արթուր Հակոբյանը Ագարակի զորամասում զինվորական ծառայության ընթացքում հրամանատարի կողմից ենթարկվել էր խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի, որի հետևանքով ձեռք էր բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

Դեպքից մեկ տարի անց ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքի հոդվածով, հարուցվել էր քրեական գործ, եւ Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող։ Կարճ ժամանակ անց հարուցված քրեական գործը, սակայն կարճվել էր։

Փաստաբանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանի օրերս կայացրած որոշումը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից փաստում է, որ  գործով քննիչը և դատախազը անգործություն են ցուցաբերել․

«Այսինքն, դատարանը երեք առերեսում  կատարելն ու գործի վարույթը կարճելը օրինաչափ չի համարել։ Արտուշ Գաբրիելյանը փաստել է, որ դատարանի մոտ հիմնավոր կասկած է առաջանում, որ զինվորը բանակում ենթարկվել է խիստ վատ վերաբերմունքի և պարտավորեցերել է վարույթն իրականացնող մարմնի որոշումները վերացնել և գործը կրկին վերաբացել»,-մանրամասնեց Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ  «Վերադարձ  Հայաստան» հիմնադրամի միջոցով, ծառայելու նպատակով հայրենիք  վերադարձած Արթուրը բանակ էր զորակոչվել 2015թ.-ի հունվարին, ապա նոյեմբերին՝ առողջական խնդիրներովի պատճառով, տեղափոխվել Երևանի կայազորի զինվորական հոսպիտալ: Արթուրը Մեղրիի զորամասում դաժան ծեծի էր ենթարկվել մայոր Ջիվան Մկրտչյանի կողմից՝ զորամասի խանութում գտնվելու համար:

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest