«Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա հեռուստաընկերության» գործով Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Վճռաբեկ  դատարանի կայացրած որոշմանը։

Գործը վերաբերում է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի հատվածում Արցախյան ազատամարտի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված դրվագներին։ 

Ա1+-ի փոխանցմամբ, Հաղորդման ժամանակ, ըստ փաստաբանի, արատավորվել էին Սեֆիլյանի հրամանատարական որակները, և կասկածի տակ էր դրվել հայրենասիրությունը։ Դեպքը վերաբերում է 1992 թվականի հունիսի 29-ին Մարտակերտի շրջանում Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած հատուկ գործողությանը, որի ժամանակ պետք է ինչ-որ բարձունք գրավվեր։ Տեղի բնակչության մասնակցությամբ, ըստ փաստաբանի, ջոկատ է ձևավորվել, բայց այդ տեղանքն ականապատված է եղել, փորձ է արվել տեղաշարժվելու, մի քանի ական է պայթել․ մի հոգի զոհվել էր, մի հոգի վիրավորվել էր, բայց կարծել էին, որ մահացել է (Թալիշի նախկին համայնքապետ Արարատ Սարգսյանը – հեղ․), վիրավորվել էր նաև Սեֆիլյանը։

«Եվ այդ դեպքի ականատես երեք անձանց խոսեցրել էին, իրենք բացատրություններ էին տվել, պատմել էին դեպքը»,- շարունակեց փաստաբանը հաղորդման վերաբերյալ։ Տիգրան Հայրապետյանն ասաց, որ ականատեսների զրույցներին հաջորդել էին հաղորդումը կազմողի  մեկնաբանությունները, որոնք և հիմք էին դարձել հերքման պահանջի համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest