Հարգելի ընթերցող,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության (ԽԵ) «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձեւավորված մշտադիտարկող խմբի ավարտական զեկույցը` «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:

Շուրջ 10 տարի «ԽԵ»-ն իրականացնում է Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, մարդու իրավունքների՝ որպես արժեք ձեւավորմանն ու զանազան խոցելի խմբերի շահերի եւ իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր եւ նախաձեռնություններ։ Ստեղծման օրից կազմակերպության ռազմավարական նպատակներից են եղել.

  • պրոակտիվ քաղաքացիական, իրավապաշտպանական եւ խաղաղասիրական ներուժի զարգացումը,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը,
  • պետական մարմինների կողմից որոշումների կայացման գործընթացների վրա քաղաքացիական վերահսկողության սահմանումը, եւ այլն:

Կազմակերպության առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, քանի որ այս ոլորտի նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից վերահսկողություն իրականացնելու մեխանիզմների բացակայության պարագայում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարման վտանգները չափազանց մեծ են: Ելնելով վերոնշյալից՝ այս ոլորտում կազմակերպության նախաձեռնությունների զգալի մասն ուղղված է մարդու իրավունքների մշտադիտարկման միջոցով հանրային քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը:

2018 թ. սեպտեմբերին «ԽԵ»-ն նախաձեռնեց «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախագիծը, որը քաղաքացիական հասարակության կողմից «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում ՊՆ գործունեության մշտադիտարկում իրականացնելու համար արդյունավետ մեխանիզմներ մշակելու նպատակ է հետապնդում:

Նախագծի շրջանակներում նախատեսված էր.

  • Ստեղծել անկախ մշտադիտարկման խումբ` ՄԻՊ գործողությունների ծրագրի շրջանակներում ՊՆ-ի կողմից իրականացվող միջոցառումների շարունակական մշտադիտարկում իրականացնելու համար,
  • Մշտական տեխնիկական եւ մեթոդական աջակցություն ցուցաբերել մոնիթորինգի խմբի արդյունավետ գործունեության համար,
  • Ապահովել անընդհատ եւ հետեւողական օգնություն քաղաքացիներին, որոնց իրավունքները խախտվել են զինվորական ծառայության ընթացքում,
  • Բարձրացնել ՀՀ ՊՆ պաշտոնյաների, պատգամավորների, ՀՀ քաղաքացիների եւ համապատասխան միջազգային դերակատարների իրազեկվածությունը ՄԻՊ գործողությունների ծրագրի հաջողությունների եւ ձախողումների վերաբերյալ, ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:
© 2019. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

Ուսումնասիրության արդյունքներին կարող եք ծանոթանալ ներբեռնելով հաշվետվության ամբողջական տարբերակը (տես` ՄԻՊ ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. ԳԾ-ի շրջանակներում ՀՀ ՊՆ-ի միջոցառումների մշտադիտարկումն իրականացնող խմբի ավարտական զեկույցը) (PDF, 1 Mb)

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest