Վերաքննիչ դատարանը մերժեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բողոքը՝ 5 տարի առաջ ծննդկանի և նորածնի մահվան վերաբերյալ․ նոր քննություն կնշանակվի։
2019թ. հունվարին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գտավ, որ քննչական մարմինը բավարար քննություն չի կատարել։
5 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործը արդեն երկրորդ անգամ է վերքաննիչ դատարանը քննում:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մոտ մահ, սակայն որևէ մեկին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել։
Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Դավթյանի՝ 2016 թվականին գործը կարճվել էր, սակայն հետագայում քննիչի և դատախազի որոշումը բեկանվել էր և գործը վերաբացվել։
Շիրակի մարզի դատախազությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, սակայն վերաքննիչ դատարանը ևս գտել էր, որ անհրաժեշտ է շարունակել նախաքննությունը և որ ոչ բոլոր քննչական գործողություններն են կատարվել՝ ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու համար։
Կարճված վարույթը վերսկսվել է 2016թ. օգոստոսին՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում։ 2016-2018թթ. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այդ ընթացքում որոշ ուղղումներ արվեցին, սակայն 2018թ. նոյեմբերին քրեական գործի վարույթը կրկին կարճվել է այն հիմքով, որ մեղադրանք չէր կարող առաջադրվել բժշկին քանի, որ վերջինս ամեն ինչ արել է, և եթե նույնիսկ 10 րոպե շուտ բժշկական օգնություն ցուցաբերեր, մեկ է՝ ծննդկանը կմահանար։
Արդեն սույն թվականին նույն ընթացակարգով այդ որոշումը բողոքարկվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և արդյունքում դատարանը գտել է, որ քննչական մարմինները բավարար քննություն չեն կատարել։
Ծննդյանի ամուսին՝ Սամվել Հովհաննիսյանը համոզված է՝ իր կինը և նորածին փոքրիկը մահացել են բուժաշխատողների անփությության պատճառով, սակայն քննիչները աշխատել են ի օգուտ բուժանձնակացմի: Նախաքննությունը պատշաճ չի կատարվել․
«Չէր կատարվել հեռախոսազանգերի վերծանումներ բժշկի, բուժքրոջ, Սամվելի ու կնոջ միջև: Նրանց միջև հեռախոսային խոսակցություն է եղել. կինն ասել է՝ վատ եմ զգում, բժիշկը էստեղ չէ: Բուժքրոջ ցուցմունքում էլ հակասություններ կան, մի տեղ ասում է՝ բժշկին կանչեցի, մի տեղ ասում է զանգեցի բժշկին: Վերծանումներից չի երևում՝ բժիշկը տարածքո՞ւմ է եղել, թե՞ ոչ, չէր երևում նաև բժշկական հանձնաժողովի որոշման բնօրինակը, այն գործում չկար: Կեսարյան հատում անելու հետ կապված ինչո՞ւ ցուցում չի եղել, այդ կինը հիվանդ է եղել, որ Մադոյանը շտապ մոտն է գնացեի։ Ինչո՞ւ հիվանդանոցի ընդունարանում նման հիվանդի մասին ոչ-ոք չի լսել»,- հարցնում է Հովհաննիսյանի շահերը ներկայացուցիչ Աննա Դավթյանը։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: