Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից ստացել է «Ականավոր մարդկանց մրցանակ» («Eminent Persons Award») ՝ արձանագրելու նրա  երկարամյա անգնահատելի ավանդը հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում:

Այս հեղինակավոր մրցանակին տարբեր տարիների արժանացել են Նելսոն Մանդելան, Մայք Լազարատիսը, համացանցի ստեղծման ակունքներում կանգնած Ռոբերտ Խանն ու Վինտոն Սերֆը:

ՏՏ ոլորտում Կարեն Վարդանյանի 30-ամյա գործունեության արդյունքում իրականացվում են մի շարք աչքի ընկնող ու արդեն հիմնարար դարձած նախագծեր, ինչպիսիք են ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցհանդեսն ու «Արմաթ»  կրթական նախագիծը։ Վերջինիս շնորհիվ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքն ամեն տարի անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի հիմնադիրն է: ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 80 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը։ Երևանում համաժողովին մասնակցում է ավելի քան 4000 մասնակից 70 երկրից։

ԱՏՁՄ Հանրային կապեր

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest