Forrights.am-ին մանրամասներ հայտնի դարձան Վանաձորում, Միչուրինի 20 հասցեում հոկտեմբերի 4-ի երեկոյան տեղի ունեցած արյուալի դեպքերի մասին: Այդ տանը այսօր առավոտյան հայտնաբերվել են 2 երիտասարդ տղաների դիակներ հգրազենային վիրավորումով՝ եղբայրներ 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և 25-ամյա Դավիթ Օհանյանի:

Երկուսն էլ Վանաձորի բնակիչներ են: Անդրանիկ Օհանյանը՝ Անդրուշիկ անունով, նախկինում կրկնակի դատապարտված։

Վեց քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, ենթադրաբար, կտրող-ծակող գործիքի հետքերով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը՝ 30-ամյա Գոռ Գրիգորյանը, հիվանդանոցում մահացել է:

Այսօր հիվանդանոցում մահացել են հրազենային վիրավորում ստացած երիտասարդներից ևս մեկը: Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր: Այսպիսով, զինված ռազբորկայի արդյունքում արդեն ոչ թե երեք, այլ 4 դի կա:

Հիշեցնենք՝ այսօր քննչական կոմիտեն հաղորդեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն կրելը:
Դեպքի վայրից հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ, դանակներ, կանեփի նման զանգված: «Ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1979 թվականին ծնված բնակիչը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք», — ասվում է հաղորդման մեջ:


Քննությանը մոտ աղբյուրից մեզ հաջողվեց պարզել, որ կրակոցների դրդապատճառը վրեժն է եղել: Կրակողը հաշվեհարդար է տեսել իր քրոջ և մոր համար: Մեր տեղեկություններով, տուժողները վիրավորել են և ձեռք են առել և նվաստացրել են նրա հարազատներին: Տեսնելով վերջիններիս վատ, հոգեբանորեն ծանր վիճակում, երիտասարդը որոշել է դիմել ինքնադատասնանի:

«Իմացել է, որ քրոջը նեղացրել են, զենքը վերցրել է ու գնացել է այնտեղ: Նա, երևում է, դիպուկ կրակող էր», — ասում է Վանաձորի մեր աղբյուրը:

Վրիժառուի ինքնադատաստանից տուժած երիտասարդները, ըստ Վանաձորում տարածված լուրերի, ամենևին էլ աչքի չեն ընկել օրինավոր վարքով: Մինչև կանանց վիրավորելը, նրանք նաև ծեծի են ենթարկել մի երիտասարդի, խլելով նրա ավտոմեքենան: Վերջինս ևս ներգրավված է այս խառը պատմության մեջ:


Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest