Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հրապարակեց որոշման ներածական և եզրափակիչ մասերը:

Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել սեպտեմբերի 17-ին, նույն օրը դատարանը մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունն անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։

Քոչայանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկել է դեռ սեպտեմբերի 12-ին։

Շենգավիթի դատարանի շենքի դիմաց, որտեղ անցկացվում է դատական նիստը, հավաքված են նախկին նախագահի աջակիցները և ընդդիմախոսները:

Պաշտպանական կողմը լսելով, որ դատարանը մերժում է գրավի դիմաց նրան ազատ արձակել, հայտարարեցին, որ իրենց ժամանակ տրամադրվի նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

Հայկ Ալումյանը նշեց, որ դատավորը գտնվում է այն թևում, որը քաղաքական հետապնդում է իրականացնում Քոչարյանի դեմ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Pin It on Pinterest