Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հրապարակեց որոշման ներածական և եզրափակիչ մասերը:
Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել սեպտեմբերի 17-ին, նույն օրը դատարանը մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունն անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։
Քոչայանի և մյուսների գործով դատական նիստը մեկնարկել է դեռ սեպտեմբերի 12-ին։
Շենգավիթի դատարանի շենքի դիմաց, որտեղ անցկացվում է դատական նիստը, հավաքված են նախկին նախագահի աջակիցները և ընդդիմախոսները:
Պաշտպանական կողմը լսելով, որ դատարանը մերժում է գրավի դիմաց նրան ազատ արձակել, հայտարարեցին, որ իրենց ժամանակ տրամադրվի նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:
Հայկ Ալումյանը նշեց, որ դատավորը գտնվում է այն թևում, որը քաղաքական հետապնդում է իրականացնում Քոչարյանի դեմ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: