Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության մասին որոշում կկայացնի մինչ սեպտեմբերի 4-ը։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը։ 

«Հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներում, արդյունքները կամփոփվեն եւ եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ մինչև սեպտեմբերի 4-ը»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտնել է, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։ 

Հանրությունը շարունակում է պնդել, որ հանքը չպետք է շահագործվի։ Օգոստոսի 24-ին «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կողմից մայրաքաղաք Երևանում տեղի է ունեցել բազմամարդ քայլերթ ի պաշտպանություն Ամուլսարի։ 

Արմեն Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է. «Օրենքով սահմանված կարգով հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների մեջ, արդյունքները կամփոփվեն և եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest