Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը: Այս մասին հաղորդում են Արցախի ՊՆ-ից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Forrights-ին փոխանցեց, որ դեռ քրեական գործ չի հարուցվել․ նյութերը նախապատրաստվում են։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest