ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: Forrights-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Խոսնակն այս պահին այլ տեղեկություններ և մանրամասնել հայտնել չկարողացավ: Դատավոր Գրիգորյանի աշխատակազմի հետախոսահամարը տևական ժամանակ զբաղված լինելուց հետո, ուղղակի սկսեց ազդանշաններ տալ:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը քննում է Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest