Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր դատարան ներկայացրին իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու և 10 մլն դրամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝  նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ նրա ոտքերը 50-70 տոկոսով  դարձել են անզգա։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մնացականյան Մարտիրոսյանը հրապարակեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ամբողջությամբ մերժելով այն։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր նույնպես ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest