Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում հունիսի 21-ին փակ գաղտնի քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդվեց։

«Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առաջ երդվում եմ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների եւ դատավորների անկախությունը»,- կարդաց Վիգեն Քոչարյանը։

Վիգեն Քոչարյանը 2015 թվականից արդարադատության նախարարի տեղակալն էր։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest