Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից:

«Նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը։ Հայտնում եմ նաև, որ որպես դատավոր շարունակելու եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական բարեփոխումների գործընթացին մեր երկրի համար կարևորագույն այս ժամանակաշրջանում»,-գրված է հրաժարականի դիմումի մեջ։

Pin It on Pinterest