Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցից:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը եթե հայտարարի, որ Փաշինյանը նկատի չի ունեցել Քոչարյանին, ապա իրենք պատրաստ ենք հրաժարվել հայցից: Գյոզալյանը հայտարարեց, որ Փաշինյանի նկատի է ունեցել Սահմանադրական նորմը և ոչ թե անձը: Այսպիսով Հայկ Ալումյանն ասաց, որ իրենք հրաժարվում են հայցից:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը

Pin It on Pinterest