Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրերով՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից և նշանակվել Արցախի ոստիկանապետ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն է նշանակվել Վլադիկ Խաչատրյանն՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest