Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը  կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել և արձանագրել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում նշեց պաշտպան Արսեն Մկրտչյան:

Պաշտպանի հավաստմամբ, ըստ վճռի, Մանվել Գրիգորյանը պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց և համապատասխան պատշաճ բուժօգնությունը ստանա: Պաշտպանական խումբը դեռևս ամիսներ առաջ են խոշտանգման փաստի հետ կապված դիմել ՄԻԵԴ և հենց այդ վարույթի շրջանակներում է ՄԻԵԴ–ը որոշում կայացրել։

Մանվել Գրիգորյանի մյուս պաշտպան Լևոն Բաղդասարյանը վաղը մամուլի ասուլիս է հրավիրել՝ առավել մանրամասն հաղորդելու համար:

Նշենք, որ օրեր առաջ էլ Գրիգորյանի պաշտպանները շտապ բողոք էին ուղարկել ՄԻԵԴ: Պաշտպաններն իրենց բողոքում հայտնել են, որ Մանվել Գրիգորյանին խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալ և այսպիսով նրան խոշտանգման են ենթարկում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Pin It on Pinterest