ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր հետաձգվեց քննարկում էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ ակտը՝ կալանքը երկարաձգելու մասին։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը պակաս փաստաթղթեր ուներ, որոնք պետք է լրացվեին։

Պաշտպանական կողմը նաև գրավի միջնորդություն է ներկայացրել, սակայն գրավի չափը չեն նշել։

Նշենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանին երեկ գիշերը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղաափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, վերջինս գտջնվում է վերակենդանացման բաժանմունքում։ 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Վերջինս մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest