Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին գիշերը Դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Այս մասին Forrights-ին փոխանցեց փաստաբան Արսեն Մկրտչյանը, ով հավելեց, որ վերջինս այժմ գտնվում է վերակենդանացման բաժամնունքում։

Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Վերջինս մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Pin It on Pinterest