«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ելույթը սկսեց «անմեղ բառախաղով».

«Երբ Ռոբերտ Քոչարյանը վերջերս ազատվեց, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե մենք Հայաստանում անցումնային արդարադատոթյուն փոխարեն ունենալու ենք անցողիկ արդարադատություն: Որ Հայաստանում անցողիկ արդարադատություն չլինի ու մենք ունենանք անցումային արդարադատություն՝ լուրջ և արդյունավետ, նախ պետք է հասկանանք Հայաստանի համար ո՞րն է անցումային արդարադատության առանցքը»,- իր ելույթի սկզբում նշեց Զուրաբյանը:

Ըստ Զուրաբյանի, խնդիրը հակամարտության մեջ է, որը տեղի է ունենում հասարակության և պետության մեջ: Նրա համոզմամբ, եթե մի երկրում, պետական իշխանությունը տարիներ շարունակ սպանում, ծեծում, ունեզրկում և ոտնահարում է մարդկանց իրավունքները, ապա դա դառնում է հակամարտություն.

«Անցումային արդարադատության ամբողջ նպատակը պետք է լինի այդ հակամարտության հաղթահարումը: Երբ մենք ասում ենք՝ հաշտեցում, դա չի նշանակում որ մենք համաձայն ենք գիշատիչների հետ հաշտեցման, այլ ասում ենք՝ հաշտեցումը պետք է լինի պետության ու հասարակության միջև: Այսօր մենք ընդամենը զինադադար ունենք և այդ զինադադարը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդն այսօրվա իշխանությանը դեռ վստահում է և ունի անկնալիքներ»,- նշեց նա:

Զուրաբանը՝ մատնացույց անելով ԱԺ-ում նստած Մարտի 1-ի զոհերի հարազատներին, հայտարարեց, որ հասարակությունը երբեք չի հաշտվի այս պետության հետ, եթե Ռոբերտ Քոչարյանը և իր հանցակիցները չկրեն արժանի պատիժը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest