Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում նշված է. «Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը և հիշատակի տուրք մատուցում նրանց, ովքեր զոհվեցին 20-րդ դարի սարսափելի կոտորածներից մեկի ժամանակ: 1915 թվականից սկսած 1.5 միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին ու մահվան քշվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ համայնքին սգալու կորսված կյանքերի համար»:

Հայտարարությունում նշվում է. «Այս օրը մենք նաև հիշում ու ճանաչում ենք նրանց աշխատանքը, ովքեր փորձեցին վերջ դնել բռնությանը, ինչպես նաև նրանց, օրինակ, մարդու իրավունքների ակտիվիստ ու իրավաբան Ռաֆայել Լեմկինին, ովքեր փորձեցին ապահովել, որ այսպիսի վայրագությունները չկրկնվեն: Մենք հիշում ենք նպաստն այն մեծահոգի ամերիկացիների, ովքեր օգնեցին փրկելու կյանքեր և վերակառուցելու հայկական համայնքները: Հիշելով բոլոր նրանց, ովքեր տառապեցին, մենք նաև ոգեշնչվում ենք այն քաջ և տոկուն հայերից, ովքեր ի հեճուկս հսկայական դժվարությունների, կառուցեցին ակտիվ համայնքներ ողջ աշխարհում, այդ թվում և Միացյալ Նահանգներում:

Մենք խոստանում ենք սովորել անցյալի ողբերգություններից, որ թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքները ճանաչելու ու հաշվի նստելու իրենց ցավոտ պատմության հետ: Մենք հայ ժողովրդի հետ ենք հարգելու Մեծ Եղեռնի ժամանակ մահացածների հիշատակը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը աշխատելու հանուն ավելի խաղաղ աշխարհի»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest