Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 2-ին ժամը 12:00-ին: Քրեական գործի քննությունը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մարինե Մելոքնյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը և Գրիգորյանի խափանման միջոց կալանքը չփոխարինեց 10 միլիոն դրամ գրավով: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ նա դեռ շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում.

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է»,- նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest