«Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ մեր կողմից ներկայացրած բողոքը»,- այսօր դատարանում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանը սակայն հավելեց, որ դատարանի կողմից վերացվել է տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը:

«Նախաքննական մարմինը նման որոշում է կայացրել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքից հետո: Սակայն իմ պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատթարանում է: Միայն քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու հանգամանքն է քիչ թե շատ կայուն պահում Գրիգորյանի առողջական վիճակը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Pin It on Pinterest