Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ Յուրիկ Բրոյանի հայցն ընդդեմ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ վերջինիս զինվորական ծառայության համար պիտանելիության որոշումը վիճարկելու գործով առաջին նիստը, դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը դատարան էր ներկայացրել հայցը լրացնելու դիմում, ըստ որի՝ վիճարկում են ոչ թե 2017 թվականի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը, այլ 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշումը:

Հայցվոր կողմը մանրամասնեց, որ 2017 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, Յուրիկ Բրոյանի բժշկական զննության արդյունքներով՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը վերջինիս մոտ ախտորոշել է ­թերի, թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, սակայն վերջինս վիճարկել է որոշումը, ինչի արդյունքում՝ 2018 թ.ի ամառային զորակոչի շրջանակներում կրկն անցել է բժշկական հետազոտություն:

«Հետազոտության շրջանակներում, Յուրիկ Բրոոյանը զննություն է անցել Նուբարաշենի հոգեբուժարանում, որտեղ ախտորոշել են «վարքագծի խանգարումներ», սակայն Կենտրոնակկան բժշկական հանձնաժողովը հիմք չի ընդունել, արդյունքում՝ լրացուցիչ բուժզննման է ուղարկել Կանազի հոսպիտալ»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը, մանրամասնելով, որ վերջինիս զինվորական ծառայության համար պիտանելիության որոշմումը կայացրել է Կանազի հոսպիտալի բուժզննման արդյունքերի հիման վրա:

Ըստ հետազոտության արդյունքների՝ Յուրիկ Բրոյանի մոտ եղել է «թեթև մտավոր հետամնացություն», ուստի պիտանելի է ծառայության համար՝ որոշակի սահմանափակումներով:

Դատարանը պատասխանող կողմից հետաքրքրվեց, թե ինչ հիմքով են լրացոցիչ բուժզննություն նշանակել Կանազի հոոսպիտալում, ինչին ի պատասխան վերջիններս ասացին, որ  «օբյեկտիվ դիտարման արդյունքում են ներկայացրել լրացուցիչ բուժզննման»:

Հայցվոր կողմը պնդում է, որ հետազոտությունները եղել են թերի. «Կենտրոնակկան բժշկական հանձնաժողովը պետք է երրորդ անգամ հետազոտություն նշանակեր, քանի որ եղել են իրար հակասող հետազոտության երկու արդյունքներ, իսկ ԿԲՀ-ն որոշում է  կայացրել այն հետազոտության արդյունքներով, որը ոչ բարենպաստ է Յուրիկ Բրոյանի համար»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Պատասխանող կողմի ներկայացուցիչներ՝  Տիգրան Սարգյանը և Արա Կոդաբաշյանը չառարկեցին հայցվոր կողմի՝ հայցի առարկան փոխելու դիմումը, սակայն  չհամաձայնեցին հայցվորի այն ասածների հետ, ըստ որի՝ հետազոտությունը կատարվել է թերի:

Դատարանը մտավ դատաքննության փուլ, նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 21-ին:

Նշենք, որ Ազգությամբ եզդի, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ 19 տարեկան Յուրիկ Բրոյանը ժառանգաբար փոխանցվող հոգեկան հիվանդություն ունի: Նրան դուրս են գրել Կանազի հոգեբուժարանից և այս պահին գտնվում է Ռազմական ոստիկանությունում:

Որպես տուժող Յուրիկ Բրոյանի գործով փաստաբան Հայարփի Սարգսյանի խոսքերով՝ վերջինս անօրինական կերպով է պահվում Ռազմական ոստիկանությունում, և ունի առողջական ծանր խնդիրներ:

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest