Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության քննությունը հետաձգվեց մինչև հունվարի 10-ը: 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Դատախազությունը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին՝ Նելլի Բաղդասարյանին: Հարցը քննարկվել է և  պաշտպանական կողմը առարկել է միջնորդության դեմ. «Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը՝ 14:00-ին»,-ասաց նա:

Պաշտպանը կարծիք հայտնեց, եթե դատավորը վաղը որոշի ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել, ապա վաղվա նստը չի կայանա. «Միջնորդության հիմքը նա էր, որ նույն գործով մեկ այլ ամբաստանյալի ավելի վաղ քննվող գործով այս դատավորը ինքնաբացարկ է ներկայացրել»,-ասաց փասաբանը:

Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից  Արամ Օրբելյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ներկայանա նիստին. «Սա տեխնիկական նիստ է և կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունը հավելյալ արժեք չէ»,-ասաց նա:

Նշենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմում է ներկայացվել  Սահմանադրական դատարան:

Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

Փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանեց Սահմանադրական դատարան դիմելու վեճի առարկան:

Ըստ փաստաբանի՝ Վճաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ Գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը.

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել բեկանել Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ որոշումը և գործն ուղարկել դատարան՝ նոր քննության:

Նոր քննությամբ՝ վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատարանի` Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ, ինչով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին կալանավորվեց: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման վերաբերյալ վերաքննիչ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Pin It on Pinterest