«Ես ցանկանում եմ, որ դատարանում իմ շահերը ներկայացնի Զարուհի Փոստանջյանը»,- այսօր դատարանում հայտարարեց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը։ Ավելի ուշ նրա հայտարարությանը միացավ Արմեն Բիլյանը։

Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը, քաղաքացիների համար նախատեսված հատվածից դատավարական կողմ հրավիրեց Փոստանջյանին, ապա նրանից պահանջեց փաստաբանական անդորրագիրը։ Փաստաբանը նշեց, որ այս պահին իր մոտ չեն անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի նրա ներգրավվածությունը գործում հետաձգվեց հաջորդ նիստին։

Դեռ վաղ առավոտից՝ մինչ դատական նիստի մեկնարկը, Փոստանջյանն արդեն դատարանում էր։ Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկանում է դատարանում «Սասնա Ծռեր»-ին պաշտպանել, իսկ թե կոնկրետ որ անդամի, Փոստանջյանն այդ պահին չբացահայտեց.

«Քանի որ այս պահին իրավունք ունեմ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու, ապա ցանկանում եմ իրենց պաշտպանել, քանի որ բազմիցս արտահայտել եմ այստեղ գտնվող մարդկանց վերաբերյալ իմ դիրքորոշումը»,- ասաց Փոստանջյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest