Քիչ առաջ ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն ազատ արձակվեց։ Դատարանը՝ հաշվի առնելով Մարուքյանի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտը ու միոպատիան, հենց դատարանի դահլիճից ազատեց նրան։։

ՀՀ կառավարության N825 որոշման համաձայն՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռևմատոիդ արթրիտը և միոպատին անհամատեղելի են կալանքի հետ։


Լուսանկարը` սպասման պահն է

Հիշեցնենք, որ 45-ամյա Վահագն Մարուքյանը շուրջ 25 տարի է ճաղերից այն կողմում էր։ 19-ամյա Մարուքյանին մեղավոր էին ճանաչել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետ Վարդան Ասուրյանի սպանության համար, հիմքում դնելով Վահագնի ինքնախոստովական ցուցմունքը, որը նրանք «ստացել էին» խոշտանգման եղանակով։

2011թ-ից Վահագն Մարուքյանի մոտ առաջ են գալիս մի շարք առողջական խնդիրներ՝ ընդհանուր թուլություն, մկանների անաշխատունակություն, քայլելու դժվարություն, որն էլ հետագայում հանգեցնում է հաշմանդամության։ Արտասահմանից հրավիրված բժիշկն արձանագրում է՝ 2-րդ կարգի հաշմանդամություն, կարիք ունի կոնքերի ոսկորների պրոթեզավորման։ Նրա մոտ ախտորոշվում է Ռևմատոիդ արթրիտ։

Forrights-ի հրապարակումից օրեր անց, Մարուքյանին տեղափոխում են «Էրեբունի» ԲԿ, որտեղ անհրաժեշտ հետազոտություն անցնելուց հետո նրա մոտ ախտորոշում են Միոպատիա։

Շաբաթներ առաջ Մարուքյանը հացադուլ էր հայտարարել ի նշան բողոքի, որ դատարանն արդեն տևական ժամանակ դատական նիստ չի նշանակում։ Հացադուլը դադարեցվեց օրեր առաջ, երբ դատարանը ծանուցագրի միջոցով տեղեկացրեց, որ արտագնա նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest