ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չի կալանավորի․ դատարանը որոշում կայացրեց մերժել Հատուկ քննչական ծառայության՝ Գևորգյանին 2 ամսով կալանավորելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դեկտեմբերի 12–ին էլ հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Արմեն Գևորգյանը  մեղադրվում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Pin It on Pinterest