«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ համաներմամբ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Հարությունյանն ազատազրկվել էր 2013-ի նոյեմբերի 5-ին իր ընկերների հետ  «անոնիմուսների երթ»-ին՝ Մաշտոցի պողոտայում ոստիկանական բախումների ժամանակ։ Դատարանը ապացուցված էր համարել, որ նրանք մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։

Քրեական գործով դատապարտվեց 14 մարդ։ Շանթ Հարությունյանն ազատազրկվեց 6 տարի ժամկետով։ Նա այս գործով միակ մեղադրյալն էր, որ մինչ օրս անազատության մեջ էր գտնվում։

Հավելենք, որ Շանթ Հարությունյանը հրաժարվում էր համաներմամբ ազատ արձակվել, պնդելով՝ ինքն անմեղ է, պետք է արդարացվի։

Հիշեցնենք, որ համաներման ակտն այսօրվանից ուժի մեջ է մտնում։ Ըստ ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի, համաներումը կազդի 6600 դատական գործի և 660 դատապարտյալի վրա։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest