«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության մշտադիտարկման արդյունքում 2018 թվականի 9 ամիսների ընթացքում հայտնի է դարձել ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում գրանցված մահվան ելքով 34 դեպքի մասին։ 13 դեպք գրանցվել է ՀՀ, 21-ը՝ ԼՂ տարածքում։
Հաշվետու ժամանակահատվածում հայտնի դարձած 34 մահվան դեպքերից երկուսը սպանության, 7-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 11-ը՝ դժբախտ պատահարների, 6-ը՝ ինքնասպանության, երեքը՝ անվտանգության կանոնների խախտման, երկուսը՝ առողջական խնդիրների արդյունք է։ Նույն ժամանակամիջոցում գրանցված 3 մահվան դեպքի իրական պատճառներն անհայտ են դեռեւս։
Ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի այս տարվա մայիսին գրանցված մահվան գործով քննություն ընթանում է «ինքնասպանություն» վարկածով, սակայն «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը համոզված է, որ տեղի ունեցածն սպանություն է։ Սպանության եւ ինքնասպանության մի քանի դեպքերում եւս ամեն ինչ չէ, որ «հարթ» է, ինչպես, օրինակ, կապիտան Հմայակ Հակոբյանի, Վանիկ Գեւորգյանի ինքնասպանության դեպքերում։
Մահվան դեպքերն ստորեւ, այնուամենայնիվ, ներկայացվում են ըստ պաշտոնական հաղորդագրություններում նշված մահվան պատճառների։
Մանրամասները այստեղ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: