Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, Ստեփանակերտի բնակիչ Արմեն Հովակիմյանը (1982 թ.) և Մարտակերտի բնակիչ Արամ Սարգսյանը (1975 թ.) ջրահեղձ են եղել «Խաչեն»-ի ջրամբարում լողալիս, տեղեկացնում են Արցախի ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ խումբը:Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Սարգսյանի (1975 թ. ծնվ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Հովակիմյանի (1982 թ. ծնվ.) դիերը:

Ավելի վաղ Արցախի ՊԲ լրատվական ծառայությունը հայտներ էր, որ Արամ Հովակիմյանը ՊԲ պայմանագրային զինծառայող է:

Pin It on Pinterest