99՝ «կողմ», 22՝ «դեմ» և 1 «անվավեր» ձայնով փաստաբան Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր։
Այս մասին հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով փակ քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանին: Վերջինս շնորհակալություն հայտնեցնախագահին նման վստահության համար:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: