Դանիել Իոաննիսյանի բացահայտումները․ «անձամբ պարոն Ծառուկյանն է ասել, որ այս նյութը տարածվի»

1
6228

ԲՀԿ-ի կողմից քաղաքացիներին գումար բաժանելու մասին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի հայտարարությունից հետո նրա դեմ հակաքարոզչություն է սկսվել։ Կեղծ օգտատերերի խմբեր համացանցում տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնք, իբր թե բացահայտում են նրա կյանքի «մութ էջերը»։

Դանիել Իոաննիսյանը ուղիղ հեռարձակմամբ տեղեկացնում է, որ իր դեմ ֆեյքային հարձակման հետևում կանգնած է ԲՀԿ երիտթևի ղեկավարներից Աշոտ Անդրեասյանը։
Իոաննիսյանի տեղեկացմամբ՝ «Հայաստանի երիտասարդական ասոցացիա» ՀԿ-ն է համակարգում կեղծ օգտատերերի աշխատանքը։ Այս կազմակերպությունն ասոցացվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ ՀԿ-ի ղեկավարը՝ Աշոտ Անդրեասյանը, Երևանի ավագանու թեկնածու է ԲՀԿ-ի ցուցակով։ Իոաննիսյանի խոսքով՝ Անդրիասյանը եղել է դիտորդական խմբի այսօրվա ասուլիսը տապալողների մեջ։

ԲՀԿ-ական պատգամավորն ու կողմնակիցները ներխուժել են Մեդիա Կենտրոն՝ փորձելով տապալել դիտորդների ասուլիսը

Դանիել Իոաննիսյանը ցուցադրեց սքրինշոթ, որում երևում է, թե ինչպես է Աշոտ Անդրեասյանը հրահանգում տարածել Իոաննիսյանի մասին վարկաբեկիչ մի հրապարակում։

Իոաննիսյանը մեկ այլ սքրինշոթ ցուցադրեց, որտեղ Նաիրա Զոհրաբյանի մասին հրապարակում է․ «Հետաքրքիրն այն է, որ այստեղ հրահանգվում է, որ սքրիններ անեն իրենց պոստերից, որպես ապացույց, որ դա իրենք տարածել են։ Եվ այդ սքրիններն ուղարկվեն Աշոտ Անդրեասյանին՝ որպես հաշվետվություն։ Ընդ որում՝ այստեղ նաև ասվում է, որ անձամբ պարոն Ծառուկյանն է ասել, որ այս նյութը տարածվի»։ Իոաննիսյանը եզրակացնում է, որ սրանք ավելի բարձր տեղից համակարգվող գործառույթներ են։ Առավել մանրամասն Իոաննիսյանը խոստացավ առաջիկայում տեղեկացնել։


«Մենք բացահայտեցինք նաև հետաքրքիր փաստեր, որ քաղաքապետի թեկնածուներից մեկի մասով սև փիառի տարածումը համակարգվել է այդ խմբի կողմից։ Այսինքն՝ ըստ էության, մի ուժ, որը մեղադրում է ուրիշներին ֆեյքերով հարձակվելու համար, փաստորեն դուրս է գալիս՝ ինքն է դրանում ներգրավված»,- ասաց Իոաննիսյանը։

Դիտորդական դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ ֆեյքային խմբում կան մարդիկ, որոնք տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ են՝ նշանակված ԱԺ ԾԱՌՈՒԿՅԱՆ խմբակցության խողմից և անում են քարոզչություն։ Սա օրենքի խախտում է, ընտրական օրենսգիրքը այս իրավախախտման համար տուգանք է նախատեսում։ «Անկախ դիտորդ» դաշինքը հետամուտ կլինի, որպեսզի իրավախախտները պատժվեն։

Փաստեր ֆեյքերի, դրանց հետևում կանգնածների մասին և ոչ միայն…

Փաստեր ֆեյքերի, դրանց հետևում կանգնածների մասին և ոչ միայն…

Posted by Daniel Ioannisyan on Saturday, September 22, 2018

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here