Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 16-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը, որը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքով, այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին:
Միջոցառմանշահառու են 2020 թվականի ապրիլի դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները: Խոսքը ոտ 85 հազար ընտանիքի մասին է:
Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50% -ի չափով, որի
70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձեւով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին,
30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում էմ կանխիկ եղանակով:
Նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում էէլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարնուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեւակերպվում որպես կանխավճար:
Այս միջոցառումով աջակցության ընդհանուր գումարը կազմում է 1,2 մլրդ դրամ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: