Քրեակատարողական հիմնարկներում կան կալանավորներ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի դեպքում բացասական է արդյունքը: Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Ոչ մի վարակակիր այս պահին ՔԿՀ-ներում չունենք: Ամեն դեպքում՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են՝ տվյալ դեպքերին արագ արձագանքելու համար»,- նշեց նախարարը:
Նա անդրադարձավ նաեւ այս պայմաններում կալանավորերին ու դատապարտյալներին ազատ արձակելու, համաներում կիրառելու առաջարկներին՝ նշեց.
«Քանի որ երկար ժամանակ շահարկվում է հարցը, որ ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր են, ես ընդամենը խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել Իտալիայում Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալները, որոնք կազմում են 120, 150, որոշ դեպքերում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44-ի շրջակայքում: Մենք չունենք այնպիսի վիճակ, որ դիմենք նման ծայրահեղ միջոցների՝ համաներմամբ բեռնաթափենք ՔԿՀ-ները»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: